Դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց
Իրավունք
13:31 01/02/2022
Հայաստան

Դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին ստիպված էր հետաձգել ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը տեղեկացրել են դատարանին իրենց վատառողջ լինելու մասին, իսկ Հայկ Ալումյանը մասնակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական թեզերի պաշտպանությանը։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 8-ին։

Placeholder
Դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց