«Օմիկրոնի» անսովոր ախտանիշները
Աշխարհում
11:08 02/02/2022
Աշխարհ

«Օմիկրոնի» անսովոր ախտանիշները

Սրտխառնոցը, փսխումը, որովայնային ցավը և ախորժակի կորուստը կարող են վկայել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու մասին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին WPMI-TV-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի բժիշկ Բիլ Ադմեյրը։

Բժշկական խմբի ուսումնասիրությունների ընթացքում  մի քանի հիվանդներ, որոնց մոտ ախտորոշվել է «օմիկրոն», բողոքել են նկարագրված ախտանիշներից, որոնք բնորոշ են աղեստամոքսային տրակտի խանգարումներին։

««Օմիկրոնի» դեպքում ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ հիվանդությունը սրվում, ավելի շատ ախտանշաններ են հայտնվում»,- ասել է բժիշկը։

Placeholder
«Օմիկրոնի» անսովոր ախտանիշները