ԱՀԿ-ն հայտնել է «Sputnik V» պատվաստանյութին հավանություն տալու աշխատանքների մասին
Աշխարհում
12:15 02/02/2022
Աշխարհ

ԱՀԿ-ն հայտնել է «Sputnik V» պատվաստանյութին հավանություն տալու աշխատանքների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն ասել է, որ ԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է ռուսական կողմի հետ Sputnik V պատվաստանյութի հաստատման ուղղությամբ և նոր տեսչություն կուղարկի Ռուսաստանի Դաշնություն՝ այս ամիս արտադրությունը գնահատելու համար։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։

Նա նշել է, որ կազմակերպությունը շարունակում է Ռուսաստանի իշխանությունների հետ ակտիվ աշխատանքը՝ Sputnik V-ն  օգտագործման համար առաջարկվող պատվաստանյութերի ցանկում ներառելու համար։

«Հենց հիմա Մոսկվայում առաքելություն իրականացնող խումբ կա, որն աշխատում է ազգային կարգավորիչների հետ: Փետրվարին ակնկալում ենք իրականացնել հերթական տեսչական այցը։ Գործընթացը վերսկսվել է», - ասել է Կլյուգեն:

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նաև հույս է հայտնել, որ ռուսական պատվաստանյութի ճանաչման գործընթացը հնարավորինս շուտ կավարտվի։

 

 

Placeholder