Չնայած պաշտոնական հրավերին, ԱՄՆ-ն վիզա չի տվել Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահին
Սպորտ
13:48 02/02/2022

Չնայած պաշտոնական հրավերին, ԱՄՆ-ն վիզա չի տվել Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահին

ԱՄՆ-ն, չնայած պաշտոնական հրավերին, ճամփորդական վիզա չի տրամադրել Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ալիռեզա Դաբիրին և ազգային հավաքականի մարզիկներից մեկին ու ևս մեկ մարզչի, գրում է ParsToday-ը։

Ազատ ոճի ըմբշամարտի Իրանի և ԱՄՆ-ի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը  տեղի կունենա փետրվարի 12-ին՝ Տեխասում։

Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամներն օրերս գնացել եբ Դուբայում ԱՄՆ դեսպանատուն՝ վիզա ստանալու համար։

Միջադեպից հետո Ալիռեզա Դաբիրը ամերիկյան ըմբշամարտի ֆեդերացիային տեղեկացրել է, որ եթե նույնիսկ հավաքականի  մեկ անդամի մեկ վիզա չտրամադրվի,  Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականը չի մեկնի ԱՄՆ և ընկերական հանդիպումը չի կայանա:

Ալիռեզա Դաբիրը վերջերս քննադատել էր ԱՄՆ-ին։

 

 

Placeholder