Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում ելույթ կունենան ջութակահար Մարկ Բուշկովը և թավջութակահար Միրիամ Պրանդին
Փետրվարի 10-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Գաբրիել Ֆորեի Պավանան, Կամիլ Սեն-Սանսի Ջութակի թիվ 3 կոնցերտը, Դմիտրի Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ երեկոյի ընթացքում նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ ճանաչում ունեցող մենակատարներ՝ ջութակահար Մարկ Բուշկովը և թավջութակահար Միրիամ Պրանդին։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։