Վրաստանի չորս քաղաքներում թանկացումների դեմ բողոքի ակցիաներ են
Տարածաշրջան
16:45 02/02/2022
Տարածաշրջան

Վրաստանի չորս քաղաքներում թանկացումների դեմ բողոքի ակցիաներ են

Վրաստանի չորս քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Փոթիում և Քոբուլեթիում, այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում թանկացումների դեմ «Ոչ կյանքի թանկացմանը» կարգախոսով։
apsny.ge-ի հաղորդմամբ, ակցիաները կազմակերպվում են ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների կողմից։ Տասնյակ մարդիկ փողոց են դուրս եկել «Բարձրացրե՛ք աշխատավարձերը», «Երազանք՝ նշանակում է աղքատություն» և այլ գրությամբ պաստառներով։

Որոշ ցուցարարներ իրենց հետ բերել են «Free Misha» գրությամբ պաստառ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատելու պահանջով։

Ակցիաների վայրում մոբիլիզացվել են պարեկային և անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Բողոքի ակցիաների կազմակերպիչները լրագրողներին ասացին, որ իրենց վրդովեցրել է 2021 թվականի նոյեմբերին ԵՄ նոր ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ Վրաստանն այն տասը երկրների թվում է, որոնց բնակիչներն ամենից հաճախ ապաստան են խնդրում ԵՄ-ում։

«Վրաստանը դառնում է թոշակառուների երկիր. երիտասարդությունը հեռանում է. Խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից. Սա կատարյալ աղետ է»,- ասել է քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Մումլաձեն։

Ակցիայի մասնակիցները պահանջվում են նաև կոմունալ ծառայությունների բարձրացված սակագները նվազեցնել։

«Մարդկանց խոստացել են կիսով չափ իջեցնել սակագինը։ Օլիգարխ Իվանիշվիլին խաբեց նրանց, մարդիկ սովամահ են լինում», - ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն։

Placeholder