Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ  յոթակի չեմպիոն լեգենդար բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը տոնում է ծննդյան 62- րդ ամյակը
Սպորտ
19:51 02/02/2022
Հայաստան

Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ յոթակի չեմպիոն լեգենդար բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը տոնում է ծննդյան 62- րդ ամյակը

Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ  յոթակի չեմպիոն լեգենդար բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանն այսօր տոնում է ծննդյան 62- րդ ամյակը։  Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Անվանի մարզիկն, ով իր հաղթանակներով բազում հպարտության պահեր է պարգևել հայ ժողովրդին, այսօր էլ  հայկական բռնցքամարտի կողքին է և իր փորձն է փոխանցում մատաղ սերնդին։ Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար բռնցքամարտիկին ու մաղթում քաջ առողջություն»,- նշված է հաղորդագրությունում։

Placeholder