Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
02.02.2022. Կորոնավիրուսի 3956 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 1-ին կատարվել է 9658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3956 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 5276 հիվանդ, մահվան 7 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 374878 դեպք, որոնցից 341355 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23923 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8060 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1540 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9600 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2744536 թեստավորում։