ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով 30 տրիլիոն դոլարը
Տնտեսություն
11:33 02/02/2022
Աշխարհ

ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով 30 տրիլիոն դոլարը

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային առավելագույնի` առաջին անգամ գերազանցելով 30 տրիլիոն դոլարը:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է ԱՄՆ գանձապետարանի՝ երեքշաբթի հրապարակած տվյալներում:

Ամերիկյան պարբերականների կողմից հարցման ենթարկված ֆինանսական փորձագետների կարծիքով՝ այս ցուցանիշին Վաշինգտոնը սպասվածից մի քանի տարի շուտ է հասել։

«Սա կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում դաշնային կառավարության կողմից տրիլիոնների ներդրման արդյունքն էր, ներառյալ՝ ընդլայնված գործազրկության նպաստների, փոքր բիզնեսին աջակցելու միջոցառումների և խթանիչ վճարումների համար վճարված 5 տրիլիոն ԱՄՆ դոլարը»,- նշվում է New York Times-ի վերլուծական նյութում։

Հարցված տնտեսագետների մեծ մասը համաձայնել է, որ ռեկորդային պետական պարտքը աղետի մասին չի ազդարարում՝ առաջին հերթին այն պատճառով, որ ԱՄՆ տնտեսությունը, չնայած համաճարակին, աճում է, և տոկոսադրույքները մնում են ցածր:
 

Placeholder
ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով 30 տրիլիոն դոլարը