Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՀԿ-ն հայտնել է «Sputnik V» պատվաստանյութին հավանություն տալու աշխատանքների մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն ասել է, որ ԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է ռուսական կողմի հետ Sputnik V պատվաստանյութի հաստատման ուղղությամբ և նոր տեսչություն կուղարկի Ռուսաստանի Դաշնություն՝ այս ամիս արտադրությունը գնահատելու համար։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ կազմակերպությունը շարունակում է Ռուսաստանի իշխանությունների հետ ակտիվ աշխատանքը՝ Sputnik V-ն օգտագործման համար առաջարկվող պատվաստանյութերի ցանկում ներառելու համար։
«Հենց հիմա Մոսկվայում առաքելություն իրականացնող խումբ կա, որն աշխատում է ազգային կարգավորիչների հետ: Փետրվարին ակնկալում ենք իրականացնել հերթական տեսչական այցը։ Գործընթացը վերսկսվել է», - ասել է Կլյուգեն:
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նաև հույս է հայտնել, որ ռուսական պատվաստանյութի ճանաչման գործընթացը հնարավորինս շուտ կավարտվի։