Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բժիշկը բացատրել է, թե ինչու նույն ընտանիքում ոչ բոլորն են հիվանդանում COVID-ով
Մարդիկ կարող են ապրել COVID-19-ով հիվանդ հարազատների հետ և չվարակվել նրանցից ինտերֆերոնների բարձր մակարդակի, ինչպես նաև լորձաթաղանթների և շնչառական օրգանների հատուկ պաշտպանության շնորհիվ։ Այս մասին Ura.ru-ին ասել է թերապևտ Անդրեյ Զվոնկովը։
«Կան ոչ սպեցիֆիկ պաշտպանության մի քանի գործոններ՝ ինտերֆերոններ արյան մեջ, ինչպես նաև տարբեր նյութեր, որոնք արտադրվում են քթի լորձաթաղանթի բջիջների կողմից։
Կան մարդիկ, որոնց լորձաթաղանթում նյութերի բավականաչափ բարձր կոնցենտրացիան ունեն, և նրանց մոտ ավելի երկար է տևում կորոնավիրուսով վարակվելու ընթացքը։ Երկրորդ գործոնը լիմֆոցիտներն են: Երբ նրանք ակտիվորեն արձագանքում են անտիգեններին, սկսվում է ինտերֆերոնի արտազատումը, որը պաշտպանություն է վիրուսներից»,- պարզաբանել է նա։
Միևնույն ժամանակ, բժիշկը նշել է, որ ամեն դեպքում չպետք է անտեսել տարրական նախազգուշական միջոցները, ինչպիսիք են դիմակ կրելը և սոցիալական հեռավորության պահպանումը։ Ուժեղ վիրուսային ծանրաբեռնվածությունը, զգուշացրել է թերապևտը, կարող է «ճեղքել» օրգանիզմի պաշտպանությունը: