Երևանում բացվել է հայ-ավստրիական գործարար համաժողովը
Տնտեսություն
14:11 03/02/2022
Հայաստան

Երևանում բացվել է հայ-ավստրիական գործարար համաժողովը

Այսօր Երևանում տեղի է ունեցել հայ-ավստրիական գործարար համաժողովի բացումը, որին մասնակցել են Հայաստանի ԱԳ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը։

«Այս համաժողովը իսկապես հրաշալի առիթ է` հայ-ավստրիական տնտեսական հարաբերություններում առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու և փոխշահավետ նոր գործարար հարաբերություններ հաստատելու և, ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները նոր որակի բերելու համար»,-ասել է Արարատ Միրզոյանը։

Գործարար համաժողովի ընթացքում ստորագրվել են Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, ինչպես նաև համագործակցության հուշագրեր՝ հայկական ու ավստրիական ընկերությունների միջև:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով Երևանում է գտնվում Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:






 

Placeholder
Երևանում բացվել է հայ-ավստրիական գործարար համաժողովը