Կրեմլը՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման ժամկետների մասին
Քաղաքական
14:30 03/02/2022
Հայաստան

Կրեմլը՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման ժամկետների մասին

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը քննարկել են հանդիպման տարբեր ժամկետների տարբերակներ, այդ թվում փետրվարի վերջ, սակայն մինչ այժմ հստակ ժամկետներ չկան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկու առաջնորդներն իսկապես խոսել են հնարավոր տարբերակների մասին՝ փետրվարի վերջ, այլ ժամկետներ: Եվ իսկապես, երկու կողմերն էլ շահագրգռված են, որ դա տեղի ունենա հենց համաճարակաբանական իրավիճակը և նախագահների ժամանակացույցը թույլ տան: Դեռևս հստակ ժամկետներ չկան: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,- ասել է նա։

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը թուրքական կողմին ասել է, որ Չինաստան այցից հետո կայցելի Թուրքիա։
 

Placeholder
Կրեմլը՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման ժամկետների մասին