Սուրեն Պարսյան. Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել
Տնտեսություն
11:12 03/02/2022
Հայաստան

Սուրեն Պարսյան. Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է իշխանական թևի կողմից  օրուգիշեր 2021 թվականի սոցիալ-տնտեսական ձեռքբերումները գովերգելուն։

Նա նշում է՝ սական իրականության մեջ դրանք իներցիոն են, իրենց հետ գրեթե կապ չունեցող և համեստ ցուցանիշներ են։

«Եվ այսպես պաշտոնական վիճակագրությամբ 2021 թվականին գրանցվել է 5,8 տոկոս աճ, այս ցուցանիշն արձանագրվել է 2020 թվականի 7,4 տոկոս անկման ֆոնին։ Այսինքն, գործող իշխանությունները նույնիսկ չեն կարողացել հասնել 2019 թվականի ցուցանիշներին։

Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 10,6 տոկոս՝ 2020 թվականի 6,8 տոկոս տնտեսական անկման համեմատ։ Ի տարբերություն Հայաստանի Վրաստանի տնտեսությունը ոչ միայն վերականգնել է 2020 թվականի կորուստները, այլև 2019 թվականի համեմատ 3 տոկոսային կետով տնտեսական աճ է արձանագրել։

Այսպիսով, 2021 թվականին Վրաստանի տնտեսությունը շուրջ երկու անգամ ավելի արագ է աճել Հայաստանի համեմատ։

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 25,6 տոկոսով, իսկ Հայաստանինը՝ 17,7 տոկոսով։
Երկնիշ տնտեսական ակտիվության պայմաններում 2021 թվականին Վրաստանում գնաճը կազմել է 13,9 տոկոս, իսկ Հայաստանում՝ 7,2 տոկոս»,-գրել է նա։
 

Placeholder
Սուրեն Պարսյան. Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել