Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը միացավ «Ալաշկերտ»-ին
Սպորտ
14:20 05/02/2022
Հայաստան

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը միացավ «Ալաշկերտ»-ին

«Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ։ Այս մասին հայտնում են ակումբից։

«Անչափ ուրախ եմ «Ալաշկերտը» համալրելու կապակցությամբ: Այս թիմով և մարզչական կազմով կարող ենք պայքարել ամենալուրջ նպատակների իրագործման համար:

Խոստանում եմ, որ շատ շուտով երկրպագուները կտեսնեն իսկական Ալեքսանդր Կարապետյանին: Ամեն օր մարզումերին քրտնաջան աշխատում եմ այդ ուղղությամբ»,- նշել է փորձառու ռմբարկուն:

Ալեքսանդր Կարապետյանը 6 գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 25 խաղերում:

«Ալաշկերտի» նորեկը հանդես է եկել Գերմանիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող մի շարք ակումբներում, ռուսական «Սոչիում» և «Տամբովում», երևանյան «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ակումբը պայմանագիր էր ստորագրել Անդրանիկ Ոսկանյանի,  Գագիկ Դաղբաշյանի ու Վահագն Այվազյանի հետ։
 

Placeholder