Առաջին անգամ կընթերցվեն Արամ Խաչատրյանի և իր տիկնոջ սիրային նամակները
Օրվա թեմա
19:30 05/02/2022
Հայաստան

Առաջին անգամ կընթերցվեն Արամ Խաչատրյանի և իր տիկնոջ սիրային նամակները

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով՝ փետրվարի 12-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համաշխարհային դասական երաժշտության գոհարների իրենց ընտրանին կներկայացնեն անվանի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը/դաշնամուր/, Կարեն Շահգալդյանը /ջութակ/ և Մաքսիմ Նովիկովը/ալտ/:

Տուն-թանգարանից հայտնում են, որ երեկոյին կմասնակցեն նաև ՀՀ վաստակավոր արտիստներ Արամոն և Էմմա Պետրոսյանը: Նրանց ընթերցմամբ կներկայացվեն Արամ Խաչատրյանի և իր տիկնոջ՝ Նինա Մակարովայի սիրային նամակները, որոնք կընթերցվեն առաջին անգամ:


Համերգի մասնակիցները ընդմիջմանը կարելի է ծանոթանալ նաև թանգարանի ցուցադրությանը։

Placeholder