ԵՄ-ն 2 միլիարդ եվրո է հատկացնում Ադրբեջանին
Քաղաքական
10:52 05/02/2022
Տարածաշրջան

ԵՄ-ն 2 միլիարդ եվրո է հատկացնում Ադրբեջանին

Եվրամիությունը Ադրբեջանին հատկացրել է 2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ՝ տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակներում։ Այս մասին մասին հայտնել է ԵՄ Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյնը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ 

Վարհեյնն ընդգծել է, որ «ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին»։

«Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության հարցերի շուրջ», - ըստ ՏԱՍՍ-ի, նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Placeholder