Թուրքիայի փոխնախագահ. Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա
Քաղաքական
00:43 05/02/2022
Տարածաշրջան

Թուրքիայի փոխնախագահ. Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

«Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին»,- Օքթայի խոսքը մեջբերել է թուրքական պարբերականը։

ՏԱՍՍ-ը նույնպես հրապարակել է է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասին։ Ըստ ՏԱՍՍ-ի այդպիսի հավանականության մասին նա ասել է  ուրբաթ օրը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի հետ երկխոսությանը։ Նա հիշեցրել է, որ Անթալիայում տեղի ունենալիք դիվանգիտական ֆորումին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանի ԱԳ նախարարին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։

«Նախօրեին պարզ դարձավ Անթալիա Հայաստանի վարչապետի հնաավոր այցի մասին»,- հունվարի 27-ին ասել էր Չավուօղլուն։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին  ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը կընդունի ֆորումին մասնակցելու հրավերը, «իհարկե, ամնե ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»։

Placeholder