Իրանում արտադրվել են «օմիկրոն» շտամը հայտնաբերող մոլեկուլային փաթեթներ
Կրթություն, գիտություն
16:53 05/02/2022
Տարածաշրջան

Իրանում արտադրվել են «օմիկրոն» շտամը հայտնաբերող մոլեկուլային փաթեթներ

Իրանցի գիտնականներն արտադրել են «օմիկրոն» շտամը հայտնաբերող մոլեկուլային փաթեթներ, գրում է ParsToday-ը։

Ըստ աղբյուրի՝ սիլիցիումի հիմքով «Corona Genome» հավաքածուն իրանական գիտելիքահենք ընկերություններից մեկի տեխնոլոգիական արտադրանքն է, որը կարողացել է բավարարել երկրի կարիքները՝ կորոնավիրուսի գենոմի ախտորոշման ոլորտում:

Rojeh Biotechnology ընկերության գործադիր տնօրեն, դոկտոր Մուհամմադ Բաղեր Մահմուդին ասել է. «Ընկերությունը հանդիսանում է այս փաթեթներն արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը: Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մենք նաև մատակարարել ենք այս վիրուսը հայտնաբերող թեստերը»:
 

Placeholder