Դահուկորդ Նատալյա Նեպրյաևան Ռուսաստանի առաջին մեդալը նվաճեց Պեկինի օլիմպիական խաղերում
Աշխարհում
13:29 05/02/2022
Աշխարհ

Դահուկորդ Նատալյա Նեպրյաևան Ռուսաստանի առաջին մեդալը նվաճեց Պեկինի օլիմպիական խաղերում

Ռուս դահուկորդուհի Նատալյա Նեպրյաևան զբաղեցրել է երկրորդ տեղը և ազգային թիմին բերել է Պեկինում մեկնարկած 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին մեդալը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել նորվեգուհի Թերեզա Յոհաուգը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ավստրիուհի Թերեզա Ստադլոբերը։

Դահուկորդները հաղթահարել են տարածության կեսը դասական ընթացքով, որից հետո երկրորդ կեսն անցել են չմուշկներով:
 

Placeholder