ՌԴ-ում COVID-19-ով հիվանդների հետ շփված մարդիկ այլևս չեն ինքնամեկուսանա
Աշխարհում
17:01 05/02/2022
Աշխարհ

ՌԴ-ում COVID-19-ով հիվանդների հետ շփված մարդիկ այլևս չեն ինքնամեկուսանա

Ռուսաստանում  COVID-19-ով հիվանդների հետ շփում ունեցած մարդիկ այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժշկի որոշման մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվական պորտալում

Փաստաթղթում նշվում է, որ ուժը կորցրած է ճանաչվել սանիտարահամաճարակային կանոնների այն կետը, որով նման անձինք պետք է յոթ օր մնային կարանտինում։

Որոշումն ուժի մեջ կմտնի կիրակի օրը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ իշխանությունները նախատեսում են աստիճանաբար վերացնել կոնտակտային անձանց սահմանափակումները։
 

Placeholder