Իրանցի գիտնականները նախագծել են ռադիոակտիվ ջրի մաքրման համակարգ
Կրթություն, գիտություն
16:17 05/02/2022
Տարածաշրջան

Իրանցի գիտնականները նախագծել են ռադիոակտիվ ջրի մաքրման համակարգ

ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների անարդյունավետության ֆոնին, Իրանի միջուկային արդյունաբերության ոլորտի գիտնականներին հաջողվել է նախագծել ռադիոակտիվ ջրի մաքրման և այդ ջուրը գյուղատնտեսության մեջ օգտագործվելու համար հարմար ջրի վերածող տեղական համակարգ: Այս մասին գրում է ParsToday-ը։

Ըստ աղբյուրի՝ միջուկային գիտության և տեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի  մասնագետները երկրում առաջին անգամ նախագծել են միջուկային թափոնների մաքրման համակարգ: Այս համակարգերը  նույնպես ներառված են պատժամիջոցների ցանկում: 

Աշխարհում արդյունաբերական կեղտաջրերի մաքրման նման համակարգ արտադրում են միայն   ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ճապոնիայում, և այսօր Իրանը միացել է այդ երկրներին:

Համակարգն իրականացնում է շրջակա միջազվայրի մաքրություն և մեմբրանային ֆիլտրերի միջոցով ջրի մաքրություն:

Placeholder