Կին գիտնականների միայն 5 տոկոսն է պաշտպանում դոկտորական ատենախոսություն
Կրթություն, գիտություն
18:45 05/02/2022
Աշխարհ

Կին գիտնականների միայն 5 տոկոսն է պաշտպանում դոկտորական ատենախոսություն

Կանանց միայն 5%-ն է, որոնք սկսում են գիտությամբ զբաղվել ասպիրանտուրայում, պաշտպանում ատենախոսություններ և ստանում դոկտորի աստիճան։ Այս մասին «Գիտական հավաստագրում. Երեկ, այսօր, վաղը» ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Իրինա Դոննիկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս մասին խոսելն ընդունված չէ, բայց, այնուամենայնիվ, պարզվում է, որ մենք ունենք ավելի շատ երիտասարդ կին ասպիրանտներ, գիտությունների երիտասարդ թեկնածուներ՝ մոտավորապես նույնքան, որքան տղամարդիկ, բայց հետագայում  դոկտորական և այլ գիտական աստիճանների կանանց միայն 5%-ն է գնում: Սա, իհարկե, շատ մեծ թեմա է՝ կենցաղային, ընտանեկան հարցեր»,- նշել է նա։

Նա նաև ասել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհում  և տղամարդկանց, և կանանց 36 տոկոսը, երբ երեխա է ունենում, գիտությամբ զբաղվելը թողնում  է։

Placeholder