Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը
Իրավունք
16:23 05/02/2022
Հայաստան

Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված պետական պաշտոնյաների հանդեպ «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

« Այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա մասին և ազատ արտահայտման համար սառեցնող ազդեցության ունի։

Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որն այնքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, որի մասն է Հայաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին դատախազությունից հայտնել էին, որ տրանսպորտի վատ աշխատանքի համար Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին հայհոյած անձին տուգանել են 500 հազար դրամով։

Placeholder
Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը