Արցախը ԿԳՄՍ նոր նախարար ունի
Քաղաքական
15:30 07/02/2022
ԼՂՀ

Արցախը ԿԳՄՍ նոր նախարար ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն:

ԱՀ  նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը:

Մեկ այլ հրամանագրով Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:
 

Placeholder