Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. Ահազանգում են փաստաբանները
Իրավունք
09:32 07/02/2022
Հայաստան

Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. Ահազանգում են փաստաբանները

Փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Տաթևիկ Հակոբյանն ահազանգում են՝  Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում։

Փետրվարի 6-ի երեկոյան Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության հայտարարության մեջ ասվում է.

«Նարեկ Մանթաշյանը այս պահին ՔԿՀ-ում խոշտանգման է ենթարկվում:

Քիչ առաջ դուրս եկանք ՔԿՀ-ից: Գիշերը ժամը 1-ից Նարեկ Մանթաշյանը ունեցել է առողջական վիճակի սրացումներ և խնդրել կապվել իր փաստաբանների հետ և տեղափոխել իրեն հիվանդանոց կամ ցուցաբերել բուժօգնություն, սակայն ՔԿՀ պատասխանատուները զանգի հնարավորություն չեն տվել, քանի որ ԱԱԾ-ն արգելանք է դրել հեռախոսազանգեր կատարելու իրավունքի վրա, իսկ բուժծառայության ղեկավարը (աջ կողմի նկարում, Գարեգին Սարգսյան) պատասխանել է, որ պետք է մինչև երկուշաբթի սպասել, ինքը հանգստից վերադառնա և որոշի հիվանդանոց տեղափոխել, թե՝ ոչ, իսկ ՔԿՀ-ում համապատասխան բուժում իրականացնող բժիշկ չկա:

Սա լրջագույն շեղում է մարդու իրավունքների օրակարգից և փաստացի պատիժ է Նարեկ Մանթաշյանի նկատմամբ, այստեղ մենք՝ փաստաբաններս, ընդգծված քաղաքական պատվեր և մոտիվ ենք տեսնում:

Նման անմարդկային վերաբերմունքի այլ պատճառ մեզ հասանելի չէ: Չնայած արդեն, իսկ օպերատիվ արձագանք եղել է, բայց մեկ անգամ ևս հրավիրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ի ուշադրությունը: Իսկ ՀՀ արդարադատության նախարարությանը սթափության կոչ ենք անում. Նարեկ Մանթաշյանին տանում եք դանդաղ մահվան: Առողջական խնդրից զատ, իր փաստաբանների հետ կապ հաստատելու իրավունքից զրկումը ևս մեկ կոպտագույն սահմանադրաիրավական և միջազգային իրավական պարտավորություններից շեղում է:

Նարեկ Մանթաշյանի փաստաբաններ
Ալեքսանդր Կոչուբաև,
Տաթևիկ Հակոբյան»։ 

Placeholder
Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. Ահազանգում են փաստաբանները