Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն
Աշխարհում
10:05 07/02/2022

Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն

Պեկինի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականը հաղթել է գեղասահքի թիմային մրցումներում:

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ օլիմպիական չեմպիոններ են դարձել Մարկ Կոնդրատյուկը (տղամարդկանց մենասահք), Անաստասիա Միշինանը և Ալեքսանդր Գալյամովը (պարային զույգ), Վիկտորիա Սինիցինան և Նիկիտա Կացալապովը (պարային զույգ), Կամիլա Վալիևան (կանանց մենասահք):

Թիմային մրցաշարի ծրագրի եզրափակիչ փուլում Վալիևան ստացել է 178,92 միավոր և գրավել առաջին տեղը։ Երկրորդը ճապոնուհի Կաորի Սակամոտոն է (148,66), երրորդը՝ կանադուհի Մադլեն Սկիզասը (132,04):

Գեղասահքի թիմային մրցաշարի արդյունքներով ռուսները վաստակել են 74 միավոր։
Արծաթե մեդալներ են նվաճել ամերիկացի գեղասահորդներ Նաթան Չենը, Վինսենթ Չժուն (մենասահք), Մեդիսոն Հաբելը/Զաքարի Դոնոգյուն, Մեդիսոն Չոլք/Էվան Բեյթսը, Ալեքսա Կնիրիմ/Բրենդոն Ֆրեյզերը (պարային զույգ), Կարեն Չենը (մենասահք)՝ վաստակելով 65 միավոր:

Բրոնզե մեդալակիրներ դարձան ճապոնացիները՝  Շոմա Ունո, Յումա Կագիյամա (մենասահք), Միսատո Կոմացուբարա/Տիմ Կոլետո (պարային զույգ), Ռիկու Միուրա/Ռյուիչի Կիհարա (պարային զույգ), Վակաբա Հիգուչի, Կաորի Սակամոտո (մենասահք)՝ վաստակելով 63 միավոր։


Placeholder
Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն