Միքայելյան ինստիտուտում ծավալվել է կորոնավիրուսի բուժօգնության ծառայություն
Առողջություն
15:38 07/02/2022
Հայաստան

Միքայելյան ինստիտուտում ծավալվել է կորոնավիրուսի բուժօգնության ծառայություն

Առողջապահության նախարարի հրամանով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում ծավալվել է կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն։

Նախարարության փոխանցմամբ, ծառայությունն ունի մինչև 150 մահճակալ (մինչև 110՝ սոմատիկ, մինչև 40՝ վերակենդանացման):

Բաժանմունքում կկազմակերպվի միայն կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:

Placeholder