Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունվարին աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի նույնքան դեպք, որքան նախորդ վեց ամիսներին
Հունվարին աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 90 միլիոնով: Դա, ըստ ՏԱՍՍ-ի, 3,6 անգամ ավելի է, քան դեկտեմբերին, 4,7 անգամ ավելի է, քան նախորդ տարվա հունվարին, և համադրելի է 2021 թվականի երկրորդ կեսին հիվանդացածների ընդհանուր թվի հետ։
Գործակալության հաշվարկների համաձայն՝ մոլորակի վրա հիվանդացության դեպքերը հասել են առավելագույնին ողջ համաճարակի համար։ Միայն անցած շաբաթվա ընթացքում աշխարհում հաստատվել է վարակի 22 միլիոն դեպք, ինչը բացարձակ ռեկորդ է դարձել COVID-19-ի տարածման ողջ ընթացքում։
Այնուամենայնիվ, որոշ երկրներում հիվանդացությունն արդեն նվազել է: Այս ֆոնին իշխանությունները վերացնում են հիմնական սահմանափակումները՝ ներառյալ նույնիսկ դիմակների ռեժիմը, և հայտարարում են, որ շուտով կորոնավիրուսային վարակին կվերաբերվեն որպես սովորական մրսածության։