07.02.2022. Կորոնավիրուսի 1631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
Առողջություն
11:20 07/02/2022
Հայաստան

07.02.2022. Կորոնավիրուսի 1631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 6-ին կատարվել է 4803 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2349 հիվանդ, մահվան 12 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 7-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588  դեպք, որոնցից 352 985 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 951 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8097 դեպք է արձանագրվել:  Մահվան ևս 1555 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9652 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 783 288 թեստավորում։


 

Placeholder
07.02.2022. Կորոնավիրուսի 1631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի