Գերությունից վերադարձած ու կալանավորված Սերժիկ Ամիրխանյանը վերադարձավ ազատության. Մելիքյան
Իրավունք
09:00 07/02/2022
Հայաստան

Գերությունից վերադարձած ու կալանավորված Սերժիկ Ամիրխանյանը վերադարձավ ազատության. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ «գերիների գործով» իրենց երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, վերադարձավ ազատության:

«Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում։ Հիմա գեհեններով անցած մեր զինվորականը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ։

Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում»,- գրել է Ռ.Մելիքյանը։ 

Placeholder
Գերությունից վերադարձած ու կալանավորված Սերժիկ Ամիրխանյանը վերադարձավ ազատության. Մելիքյան