Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան
Իրավունք
12:58 07/02/2022
Հայաստան

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան

Նախկին փաստաբան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. 

«Այս իշխանությունների դեպքում մի բան միշտ հստակ է և կանխատեսելի: Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական: Մասնագիտական համայնքի համար հստակ էր Դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է: Անխուսափելի էր, քանի որ այս իշխանությունները չեն հանդուրժում անկախ դատարանը և սրանով ազդակ են տալիս բոլորին:

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ: Դատավորի կալանքը տրվեց` Եվրոպայի միության դեսպանատան առնվազն լուռ աջակցությամբ, միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:

Ակնհայտ է, որ սա աննախադեպ մարտահրավեր է իրավունքի գոյությանը...»։ 

Placeholder