Պեկին-2022. Կանադացի հոկեյիստները ռուսներին ստիպել են խաղին մասնակցել դիմակներով
Աշխարհում
11:51 07/02/2022

Պեկին-2022. Կանադացի հոկեյիստները ռուսներին ստիպել են խաղին մասնակցել դիմակներով

Ռուսաստանի և Կանադայի ազգային հավաքականների հոկեյիստները բժշկական դիմակներով են հանդես եկել Պեկինում ընթացող Օլիմպիական խաղերի խմբային փուլի հանդիպմանը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ի սկզբանե խաղը պետք է սկսվեր Մոսկվայի ժամանակով 7:10-ին, սակայն Կանադայի հավաքականը նշված ժամին խաղադաշտ չի մտել։ Ռուսաստանի հավաքականը խաղադաշտում  20 րոպե սպասել է մրցակցին, իսկ հետո գնացել է հանդերձարան։

Ըստ TSN-ի՝ Կանադայի հավաքականը ցանկացել է սպասել ռուս հոկեյիստների կորոնավիրուսի թեստերի արդյունքներին։

Այնուհետև հայտարարվել է հանդիպումը մեկ ժամով հետաձգելու մասին։ Հետագայում կանադացիները հայտնվել են սառույցի վրա, սակայն երկու հավաքականների բոլոր խաղացողները, ինչպես նաև մրցավարները խաղի են դուրս եկել բժշկական դիմակներով:

Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Յուլիա Ստյուարտ-Բիննսը, հոկեյիստուհիները հանդես կգան դիմակներով այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չեն ռուսական թիմի կորոնավիրուսի թեստերի արդյունքները:


 

Placeholder
Պեկին-2022. Կանադացի հոկեյիստները ռուսներին ստիպել են խաղին մասնակցել դիմակներով