Էսի հո ԺԷԿ չի, էսի Ազգային ժողով է, չէ. Թադևոս Ավետիսյան
Քաղաքական
13:36 08/02/2022
Հայաստան

Էսի հո ԺԷԿ չի, էսի Ազգային ժողով է, չէ. Թադևոս Ավետիսյան

«Երկրորդ անգամ այս ամբիոնից ստիպված եմ վկայակոչել այն օրակարգը, որով ԱԺ նիստերն են ընթանում։ Վստահաբար, այս նիստերի օրակարգում չեք գտնելու ավելի  կարևոր հարց, քան այն հարցը, որը մերժվեց մտնի օրակարգ ու դառնա քննարկման առարկա»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, երբ իրենց  կողմից առաջարկած՝  նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հարցը ԱԺ նիստերի օրակարգ չընդգրկվեց, քանի որ  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ քվեարկեցին։

Նա նշեց, որ այս նախագծով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը գնաճին հավասար բարձրացվի։

«Եթե նայեք աշխարհին, որպես կանոն նաև կառավարությունն է օրինակներ բերում տարբեր երկրներից, որոնք իրեն ձեռնտու է, կտեսնեք, որ տարածաշրջանը, Վրաստան, ԵԱՏՄ անդամ երկրներ, իրականացրել են նաև 2022 թ. պետական բյուջեներով սոցիալական վճարների բարձրացում, որոշակիորեն վերանայվել են նվազագույն աշխատավարձերը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նաև մեջբերեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությունը, որ օրենքի նախագիծն ունի որոշ խնդիրներ և այլն։

«Դրա համար այստեղ ենք քննարկում։ Արդեն որերորդ անգամ  անհասկանալի է՝ այսինքն ի՞նչ է նշանակում  երկրորդ հոդվածը պետք է լրացվի։ Պետք է գաղափարը քննարկվի։ Այսինքն՝ եթե բարձրացնում ենք, որքան ենք բարձրացնում, մակրոտնտեսական  ազդեցությունները։ Եթե դա քննարկվի, հենց այս ամբիոնից 3  րոպեի ընթացքում կարելի է  այդ նախագիծը լրամշակել, քանի որ  ընդամենը մի քանի թիվ պետք է ավելացվի։ Կարևորը գաղափարը  կոնսենսուսի բերվի, որ չափով պետք է բարձրացվի նվազագույն  աշխատավարձը, որ մակրոտնտեսական հավասարակշռությունը չխախտվի,  լուծի այն խնդիրները, որոնք որ բոլորս ասում ենք կան։ Սա է իրավիճակը, թե չէ այս մի թուղթը պակաս է...

Էսի հո ԺԷԿ չի, էսի Ազգային ժողով է, չէ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
 

Placeholder