Պեկին-2022․ Իտալիայի կյորլինգի հավաքականը նվաճել է ոսկե մեդալ
Աշխարհում
19:00 08/02/2022
Աշխարհ

Պեկին-2022․ Իտալիայի կյորլինգի հավաքականը նվաճել է ոսկե մեդալ

Պեկինի Օլիմպիական խաղերում Իտալիայի կյորլինգի հավաքականը նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակիչ խաղում հաղթելով Նորվեգիայի հավաքականին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպումն ավարտվել է 8:5 հաշվով։

Իտալիայի հավաքականը մրցաշարում ներկայացրել են Ստեֆանիա Կոնստանտինին և Ամոս Մոսաները։ Նորվեգիայի հավաքականում հանդես են եկել Քրիստին Սկասլիենը և Մագնուս Նեդրեգոտենը։

Ավելի վաղ երրորդ տեղի համար խաղացել է Շվեդիան՝ 9-3 հաշվով հաղթելով Մեծ Բրիտանիային։ Ռուսաստանի հավաքականը չի կարողացել հաղթահարել ընտրական փուլը և չի մասնակցել մրցաշարին։

Օլիմպիական խաղերում երկրորդ անգամ են ներկայացվում կյորլինգի մրցումները։ 

Տղամարդկանց կյորլինգի մրցապայքարում Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Գլուխովի թիմը, իսկ կանանցը՝ Ալինա Կովալևայի թիմը։ Առաջին հանդիպումները ռուսները կանցկացնեն ԱՄՆ հավաքականների հետ՝ համապատասխանաբար փետրվարի 9-ին և 10-ին։

Նշենք, որ օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։

Placeholder