08.02.2022. Կորոնավիրուսի 2486 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
Առողջություն
11:20 08/02/2022
Հայաստան

08.02.2022. Կորոնավիրուսի 2486 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 7-ին կատարվել է 6807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2486 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 3180 հիվանդ, մահվան 6 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 074 դեպք, որոնցից  356 165  առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 251 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8102  դեպք է արձանագրվել:  Մահվան ևս 1556 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9658 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 790 095թեստավորում։

Placeholder
08.02.2022. Կորոնավիրուսի 2486 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի