Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օլիմպիական խաղերում ամերիկացի գեղասահորդը կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդ է սահմանել
Ամերիկացի գեղասահորդ Նաթան Չենը Պեկինի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Նա վաստակել է 113,97 միավոր։ Այսպիսով, նա առաջնորդում է ազատ ծրագրից առաջ։ Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
Երկրորդ տեղում ճապոնացի գեղասահորդ Յումա Կագիյաման է (108.12): Երրորդ հորիզոնականում Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ Ունո Շոման է (105,9):
Ռուսներից լավագույնը Եվգենի Սեմենենկոն է։ Նա ժամանակավորապես զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Ռուս ևս երկու գեղասահորդ՝ Մարկ Կոնդրատյուկը և Անդրեյ Մոզալևը համապատասխանաբար 15-րդ և 23-րդ հորիզոնականներում են։
Փետրվարի 10-ից մեկնարկում է տղամարդկանց չմշկասահքի ազատ ծրագիրը։