Հայաստանում հիվանդության պատճառով 1563 երեխա և աշխատակից չեն հաճախում դպրոց ու մանկապարտեզ
Առողջություն
14:21 09/02/2022
Հայաստան

Հայաստանում հիվանդության պատճառով 1563 երեխա և աշխատակից չեն հաճախում դպրոց ու մանկապարտեզ

Այս պահի դրությամբ Հայաստանում դպրոցներում ու նախադպրոցական կազմակերպություններում հիվանդ երեխաների և աշխատակիցների շրջանում գրանցված է հիվանդության 1563 դեպք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, բացակայությունները պայմանավորված են ոչ միայն կորոնավիրուսային վարակով, նաև սուր շնչառական վարակներով։

Ռ.Աբովյանը նշեց, որ Երևանում հիվանդության պատճառով բացակայողների թիվը հասել է 1098-ի: Նրա խոսքով, շատ դպրոցներ ունենալով բացակայության 10 տոկոս և ավելի, անցնում են հեռավար ուսուցման՝ ամբողջովին կամ մասնակի:

«Մենք կրթության նախարարության հետ անընդհատ աշխատում ենք։ Յուրաքանչյուր օր, ըստ իրավիճակի գնահատման, եթե լինի անհրաժեշտություն, նաև կարող ենք համապատասխան առաջարկություններով հանդես գալ»,- ասաց Ռ.Աբովյանը։ 

Placeholder