Բիլ Գեյթսը գիրք է գրել այն մասին, թե ինչպես կանխել հաջորդ համաճարակը
Աշխարհում
10:09 09/02/2022
Աշխարհ

Բիլ Գեյթսը գիրք է գրել այն մասին, թե ինչպես կանխել հաջորդ համաճարակը

Microsoft-ի հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը գիրք է գրել «Ինչպես կանխել հաջորդ համաճարակը» վերնագրով, որը լույս կտեսնի 2022 թվականի մայիսին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ 

«Գրքում ես ներկայացնում եմ կոնկրետ քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել ոչ միայն ապագա համաճարակները կանգնեցնելու համար, այլև այդ ընթացքում բարելավելու առողջապահական համակարգը բոլոր մարդկանց համար ողջ աշխարհում: Ես ուրվագծում եմ այն դասերը, որոնք մենք կարող ենք քաղել այս համաճարակից, նորամուծությունները, որոնք մեզ անհրաժեշտ են կյանքեր փրկելու համար»,- գրել է Գեյթսն իր բլոգում։

Միլիարդատերը նաև խոստացել է պատմել «իր կանոնավոր զրույցների» մասին հանրային առողջապահության ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի առաջատար վարակաբան Էնթոնի Ֆաուչիի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:

Բիլ Գեյթսը պարբերաբար կիսում է իր կարծիքը կորոնավիրուսային համաճարակի զարգացման հնարավոր սցենարների մասին։ Ավելի վաղ Գեյթսը հայտարարել էր, որ երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի «օմիկրոն» շտամի ալիքից հետո, կորոնավիրուսը կվերաբերվի սեզոնային գրիպի պես։
 

Placeholder
Բիլ Գեյթսը գիրք է գրել այն մասին, թե ինչպես կանխել հաջորդ համաճարակը