09.02.2022. Կորոնավիրուսի 2811 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
Առողջություն
11:26 09/02/2022
Հայաստան

09.02.2022. Կորոնավիրուսի 2811 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 8-ին կատարվել է 7297 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 3291 հիվանդ, մահվան 6 դեպք է արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 885 դեպք, որոնցից  359 456 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 762 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8108  դեպք է արձանագրվել:  Մահվան ևս 1556 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9664 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 797 392 թեստավորում։


 

Placeholder
09.02.2022. Կորոնավիրուսի 2811 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի