Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՆԱՏՕ-ն դիտարկում է Ռումինիայում մարտական խմբեր տեղակայելու հնարավորությունը, հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այժմ մենք ուսումնասիրում ենք դաշինքի հարավ-արևելքում երկարաժամկետ ներկայության հնարավորությունը։ Մենք մարտական խմբեր ունենք Բալթյան երկրներում և Լեհաստանում, ուսումնասիրում ենք Ռումինիայում Սև ծովի շրջանում նմանատիպ խմբեր տեղակայելու հնարավորությունը»,- ասել է նա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Դաշինքի ղեկավարը նաև հավելել է, որ այսօր Ուկրաինայի բանակը շատ ավելի լավ է պատրաստված, քան 2014 թվականին:
«Նրանք (ուկրաինական պաշտպանական ուժերը.-Խմբ.) ավելի լավ հագեցած են, ավելի պատրաստված, ավելի լավ կառավարվող են»,- ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ «Մեծ Բրիտանիան, դաշինքի մյուս անդամները աջակցում են Ուկրաինայի պաշտպանական ուժերին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել»։
«Դա յուրաքանչյուր ազգի իրավունքն է»,- հավելել է նա։