10.02.2022. Կորոնավիրուսի 2842 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
Առողջություն
12:26 10/02/2022
Հայաստան

10.02.2022. Կորոնավիրուսի 2842 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 9-ին կատարվել է 7636 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2842 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2548 հիվանդ, մահվան 7 դեպք է արձանագրվել։Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 10-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 399 727  դեպք, որոնցից  362 004  առողջացած: Փաստացի բուժում է ստանում  28 040 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8114  դեպք է արձանագրվել:  Մահվան ևս 1560  դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9674 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 805 028  թեստավորում։

Placeholder
10.02.2022. Կորոնավիրուսի 2842 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի