ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Քաղաքական
10:29 10/02/2022
Հայաստան

ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Placeholder
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ