ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մաճկալաշենի 100-ից ավելի դպրոցականի համար
Քաղաքական
10:18 10/02/2022
ԼՂՀ

ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մաճկալաշենի 100-ից ավելի դպրոցականի համար

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները կազմակերպել և մարդասիրական միջոցառում են իրականացրել Արցախի հեռավոր շրջանում։ Լուրը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն բնակավայրում։ Դպրոցը ստացել է դպրոցական պարագաներ: Վաղը նախատեսվում է մարդասիրական ակցիա անցկացնել Ստեփանակերտ քաղաքի մանկապարտեզում»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանի Մաճկալաշենի դպրոցի 100-ից ավել երեխայի հանձնել են գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ։

«Այսօր խաղաղապահ ուժերը ժամանել են Մաճկալաշենի մեր դպրոց։ Նրանք երեխաներին նվերներ են բերել. Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ամենի համար և մաղթել, որ ծառայությունը լինի խաղաղ երկնքի տակ և միշտ պաշտպանեն մեր անվտանգությունը»,-ասել է Մաճկալաշենի գյուղապետ Լևիկ Հովհաննիսյանը։

Այս տարվա սկզբից ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները Արցախի քաղաքներում և հեռավոր շրջաններում 10-ից ավելի հումանիտար միջոցառում են իրականացրել բնակիչների համար ։

 

Placeholder
ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մաճկալաշենի 100-ից ավելի դպրոցականի համար