Փետրվարի 11-ը գիտությամբ զբաղվող կանանց ու աղջիկների միջազգային օրն է
Կրթություն, գիտություն
10:42 11/02/2022
Աշխարհ

Փետրվարի 11-ը գիտությամբ զբաղվող կանանց ու աղջիկների միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան  2015 թվականին փետրվարի 11-ը սահմանեց գիտության մեջ գտնվող կանանց ու աղջիկների միջազգային օր՝ նպատակ ունենալով կանանց ու աղջիկների համար լիարժեք,  հավասար հասանելիություն ու մասնակցություն ապահովել։

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն, չնայած վերջին տասնյամյակում մեծ ջանքեր են գործի դրվել այդ ուղղությամբ, սակայն  կանայք և աղջիկները նախկինի պես  զրկված են գիտական գործունեությանը լիարժեք մասնակցելու հնարավորությունից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով,  աշխարհում գիտահետազոտողների  30 տոկոսն են կանայք։ Մաթեմատիկայի, ճարտարագիտության, բնական գիտություններում հատկապես կանանց ներկայացվածությունը շատ ցածր է։

Հասարակության մեջ առկա կարծրատիպերն ու նախապաշարմունքները գիտության մեջ աղջիկների համար հիմնական խոչընդոտն են։

ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, սովորաբար կին գիտաշխատողներն ավելի քիչ դրամաշնորհներ են ստանում, քան նրանց տղամարդ գործընկերները, և չնայած հետազոտողների մոտ 33 տոկոսը կանայք են, Գիտությունների ազգային ակադեմիաների անդամների 12 տոկոսն են կանայք։

Արհեստական բանականության ոլորտում միայն 5 մասնագետից մեկն է կին։ Կին հետազոտողները, որպես կանոն ունենում են ավելի կարճ ու ավելի քիչ վարձատրվող կարիերա։

Placeholder
Փետրվարի 11-ը գիտությամբ զբաղվող կանանց ու աղջիկների միջազգային օրն է