Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դուդուկի հնչյունների ներքո ԵՄ դեսպանատան դիմաց հարգեցին ժողովրդավարության հիշատակը
ԵՄ հայաստանյան ներկայացուցչության դիմաց այսօր մի քանի քաղաքացիներ վառած մոմեր դրեցին, ծաղիկներ խոնրահեցին ժողովրդավարության հիշատակին։
Նրանք ԵՄ ներկայացուցչության ցանկապատի դիմաց տեղադրել են սև ժապավենի մեջ առնված մի ցուցանակ, որի վրա գրված է «Ժողովրդավարություն»։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ունեն «R.I.P Democracy Armenia», «Go home» գրությամբ ցուցապաստառներ։
«Մենք որոշել ենք այստեղ կատարել հարգանքի տուրք նվիրված Հայաստանում երբեմնի ժողովրդավարությանը, որը վախճանվեց գործող ռեժիմի ու տիկնոջ գործունեության արդյունքում»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ ի նկատի ունենալով ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Հայտարարությունից հետո դուդուկահարը նվագեց մի երաժշտություն, որը հնչում է հոգեհանգստյան արարողությունների ժամանակ։
Ակցիայի մասնակիցները նշեցին. «Այս կինը լռում է, տեսնելով Հայաստանում ժողովրդավարության տապալումը»։