Բայդենը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից
Քաղաքական
10:02 11/02/2022
Աշխարհ

Բայդենը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Ուկրաինան, և  որ Միացյալ Նահանգների զորքերը ոչ մի դեպքում չեն ուղարկվի Ուկրաինայի տարածք՝ օգնելու տարհանել իրենց համաքաղաքացիներին։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ

«Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան հիմա»,- ասել է նա հարցազրույցում, որի մի հատված հինգշաբթի օրը հրապարակել է NBC հեռուստաալիքը։

Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե ինչ սցենարով կարող են ամերիկյան զորքերը գտնվել Ուկրաինայում իրենց համաքաղաքացիներին տարհանելու համար, Բայդենը պատասխանել է, որ «նման սցենար չկա», և հավելել է, որ «եթե ամերիկացիներն ու Ռուսաստանը սկսեն կրակել միմյանց վրա, այն կնշանակի համաշխարհային պատերազմ»։

Ամերիկայի առաջնորդի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունների զարգացման ոչ մի սցենարով ԱՄՆ զինվորականներն այնտեղ չեն ուղարկվելու։
 

Placeholder
Բայդենը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից