11.02.2022. Կորոնավիրուսի 2676 նոր դեպք է գրանցվել, մահացել է 38 քաղաքացի
Առողջություն
11:26 11/02/2022
Հայաստան

11.02.2022. Կորոնավիրուսի 2676 նոր դեպք է գրանցվել, մահացել է 38 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 10-ին կատարվել է 6743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 3658 հիվանդ, մահվան 38 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 7-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402403 դեպք, որոնցից 365 662 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 029 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8145  դեպք է արձանագրվել:  Մահվան ևս 1567  դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9712 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 811 771 թեստավորում։

Placeholder
11.02.2022. Կորոնավիրուսի 2676 նոր դեպք է գրանցվել, մահացել է 38 քաղաքացի