Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄՕԿ-ը դատարանում կբողոքարկի Կամիլա Վալիևայի՝ օլիմպիական խաղերում հանդես գալու թույլտվությունը
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) կբողոքարկի Ռուսաստանի հակադոպինգային գործակալության որոշումը՝ չեղարկել ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի ժամանակավոր հեռացումը և թույլ տալ նրան շարունակել մրցելույթները Օլիմպիական խաղերում։
«Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Միջազգային դոպինգ թեստավորման գործակալությանը (ITA), հայտնում է, որ գործը քննվելու է Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS)։
ITA-ն հաղորդագրության մեջ ասվում է՝ Վալիևայի դոպինգ փորձանմուշը, որը վերցվել է 2021 թվականի դեկտեմբերի 25-ին, դրական արդյունք է տվել: Ռուսաստանի հակադոպինգային լաբորատորիան այդ մասին հայտնել է փետրվարի 8-ին՝ հեռացնելով Վալիևային ելույթներից և մարզումներից։ Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 9-ին վիճարկել է որոշումը և Ռուսաստանի հակադոպինգային կոմիտեի Կարգապահական հանձնաժողովը թույլատրել է Վալիևայի մասնակցությունը Օլիմպիական խաղերին։