Մահացել է աստղագետ Արմեն Գյուլբուդաղյանը
Կրթություն, գիտություն
14:08 12/02/2022
Հայաստան

Մահացել է աստղագետ Արմեն Գյուլբուդաղյանը

Փետրվարի 11-ին վախճանվել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, ֆմգդ Արմեն Լիպարիտի Գյուլբուդաղյանը։ Լուրը հայտնում Բյուրականի աստղադիտարանից։ 

Արմեն Գյուլբուդաղյանը ծնվել է 1948թ-ի դեկտեմբերի 18-ին Երևանում։ 1971թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի բաժինը։ Նույն թվականից էլ աշխատանքի է անցել ԲԱ-ում։ 1979թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, իսկ 2000թ-ին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։

Ա․ Գյուլբուդաղյանը հանդիսացել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), ԲԱ գիտական խորհրդի և ԲԱ մասնագիտական խորհրդի անդամ։

Նրա հետազոտության հիմնական թեմաներն էին երիտասարդ աստղային օբյեկտները, մութ միգամածությունները, գլոբուլները։

Ա․ Գյուլբուդաղյանն ավելի քան 90 հոդվածի հեղինակ է գրախոսվող ամսագրերում և գիտաժողովների նյութերի ժողովածուներում։

Արմեն Գյուլբուդաղյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 13-ին ժամը 18:00-20։00 Էրեբունի վարչ. շրջանի Մեմորիալ սգո սրահում: 

Placeholder